- 98 -

Հոգիս ի մարմնոյս ելաւ,
        նա նըստա առջևն ու լացի.
«Ա՛յ հոգի, դու ո՞ւր կ’երթաս,
        երբ քեզնո՛վ եմ ես կենդանի»:
Հոգիս ալ մարմնոյս ասաց.
        «Ես ըզքեզ խիկար կու գիտ՛ի.
Երբ տունն ի քակել առնու,
        տէրըն ներսն այլ ի՞նչ բան ունի»: