Քո տառապանքը դու տարար քեզ հետ
Քո տառապանքը դու տարար քեզ հետ,
Ինձ մենակ թողիր աշխարհիս վրա.-
Ու լուռ դարերի ոտնակոխ սրտով
Ես այս աշխարհի ցավերն եմ սգում:
Աշխարհի ցավով տառապելու մեջ
Քո ցավը, հոգի՜,
Քո տառապանքը,
Քեզ ունենալու
Հարստությունն եմ կրծքիս տակ զգում: