ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ

Բառեր՝ Աշոտ Գրաշու · Երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի

Ես ջուր եմ խմել ամեն աղբյուրիդ
Անուշ ակունքից, անուշ Հայաստան,
Ինձ օրորել է ամեն մի ուռիդ,
Արար աշխարհից, անուշ Հայաստան:
 
Ամպիդ արցունքը շաղիկն է սրտիս,
Առվիդ կարկաչը տաղիկն է սրտիս,
Քո այն չոր քարն էլ ծաղիկն է սրտիս,
Ոսկե ծաղկունքից, անուշ Հայաստնա:
 
Դու ծառաստան ես, ես՝ ծառ գարունքիդ,
Նվագարան ես, ես՝ լար գարունքիդ,
Նոր նվագարան ես, ես՝ բառ գարունքիդ, 
Հազար մի երգից անուշ Հայստա՛ն: