ՀԱՅԱՍՏԱՆ
Բառեր՝ Շմավոն Թադևոսյանի · Երաժշտություն՝ Շմավոն Թադևոսյանի
Բազմել ես բարձրաբերձ լեռների գրկին,
Ծաղկել ես, ծովացել, հայրենիք անգին:
Շողա՛, հայրենիք, պայծառ լույսերով,
Ցնծա՛, հայրենիք, ուրախ երգերով:
Փա՛ռք քեզ, երկիր հաղթական,
Փա՛ռք քեզ, մեր Հայաստան:
Ուղին մեր անշեղ է, գործը մեր՝ արդար,
Գալիքն է կանչում մեզ լույսերով պայծառ:
Թող հնչի երգը մեր աշխարհից աշխարհ,
Թող հավերժ ճառագի արևը պայծառ: