ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Բառեր՝ Սարգիս Մուրադյանի · Երաժշտություն՝ Մանուել Մենենկիչյանի

Երջանկության արցունքները,
Սերովդ դու ինձի տվիր,
Երջանկության համբույրները,
Շրթներուս վրա դրոշմեցիր:
 
Գարնան նման արևաշող,
Վարդերու բույրը ինձ բերիր
Ու շրթներովդ ինձ այրող,
Սրտիս կիրքը հագեցուցի:
 
Երջանկության արցունքները,
Խոստումներովդ ինձ տվիր,
Ու ինձ տալով ուրախ հույսեր,
Դու ինձ երջանիկ դարձրիր: